Խոսող կոթողներ. Պետրոնաս աշտարակներ

Խոսող կոթողներ.  Պետրոնաս աշտարակներ

Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի  խորհրդանիշը և այցեքարտը Պետրոնաս աշտարակներն են կամ «Մալազիական հրաշքը»:  88 հարկանի շքեղ երկնաքերը համարվում է ժամանակակից    ճարտարապետության արվեստի գլուխգործոցը, որտեղ իրար են միաձուլվել   հնագույն ավանդույթները և ճարտարապետության ավանգարդ մոտեցումները:

«Պետրոնասի երկվորյակները» կառուցել են իսլամական ավանդական ոճով: Տեղանքի երկրաբանության պատճառով շենքի հիմքը հասել է մինչև 120 մ խորության: Այսօր այն համարվում է աշխարհի ամենախորը հիմքը:

Մալազիայի խոսող կոթողի կառուցումը տևել է 8 տարի, իսկ կառույցի նախահաշիվը կազմել է 800 000 ամերիկյան դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում