ՌՌոզա Խաչատրյան

«Սուպեր բոուլ 2020». ամերիկյան մարզաշխարհի գլխավոր իրադարձության աննախադեպ շոուն

«Սուպեր բոուլ 2020». ամերիկյան մարզաշխարհի գլխավոր իրադարձության աննախադեպ շոուն

Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում տեղի է ունեցել մարզական ամենամասշտաբային իրադարձություններից մեկը՝ Ամերիկյան ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչը՝ «Սուպեր բոուլը»: 

1970 թվականից հետո առաջին անգամ Ազգային լիգայի հաղթող է դարձել «Քանզաս սիթի չիֆս»-ը՝ 31:20 հաշվով առաջ անցնելով հնգակի չեմպիոն «Սան Ֆրանցիսկո 49» ակումբից:

Ինչպես միշտ, այն ուղեկցվել է հրաշալի շոու ծրագրով: Մեկ րոպե գովազդը «Սուպեր բոուլի» ընթացքում արժեցել է 5 մլն դոլար: Այս տարի հոլովակների շարքում եղել են նաև քաղաքական դեմքեր, ինչպիսիք են, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը, Մայքլ Բլումբերգը: Գովազդի մեծ մասը գնել է չինական սոցիալական ՏիկՏոկ ցանցը:

Աշխարհը, սակայն, խոսում է ոչ թե «Սուպեր բոուլի», այլ շոուի հիմնական դերակատարներ՝ ամերիկացի մեգաաստղեր Ջենիֆեր Լոպեսի և Շակիրայի ֆանտաստիկ ելույթների մասին: Տասնհինգ րոպե մեգաաստղերը ելույթ են ունեցել նաև՝ զուգերգով: Նրանք կատարել են համաշխարհային հիթեր, որոնց ընթացքում անդադար պարել են:

Հատուկ ուշադրություն աստղերը հատկացրել էին բեմական հանդերձանքին: Ջեյ Լոն և Շակիրան պարբերաբար փոխել են իրենց հագուստը: Ելույթի գագաթնակետը զուգերգն էր: Անգամ Լեդի Գագան, որը նույնպես «Սուպեր բոուլի» ընթացքում ելույթ է ունեցել, «Թվիթերի» իր միկրոբլոգում կիսվել է տպավորություններով և գրել, որ Շակիրան ու  Լոպեսն ուղղակի հրաշալի էին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում