Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ՝ + 109 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) Իրանում են: Ռաշտ քաղաքում անցկացվում է օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:
Այսօր` փետրվարի 3-ին, ծանրահարթակ դուրս կգան Ա. Կարապետյանը և Հ. Մկրտչյանը: 81 կգ քաշայինների պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին, իսկ 96 կգ քաշայիններինը` 20:00-ին:
Վաղը հանդես կգան գերծանրքաշայիններ Ս. Մարտիրոսյանը և Ռ. Ալեքսանյանը:










