ՆՆարե Ոսկանյան

Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են

Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է․

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մյուս բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։

Կորոնավիրուսը բարձր ռիսկայնություն ունի մեծահասակների և այն մարդկանց համար, որոնց իմունային համակարգը թույլ է: Միաժամանակ, հարկ է նշել, որ իմունային առողջ համակարգ ունեցող երիտասարդների՝ կորոնավիուսով վարակվելու հավանականություըն բավական ցածր է: Ի դեպ, երեխաների շրջանում MERS վարակով ախտահարված գրեթե ոչ մի դեպք չի արձանագրվել: Ավելի հավանական է, որ այն մեծահասակների ու տարեցների հիվանդություն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում