ԳԳայանե Թամամյան

Մահացած զինվորի գործով կա 3 ձերբակալված, մեկը՝ Առաքել Մովսիսյանի որդին է

Մահացած զինվորի գործով կա 3 ձերբակալված, մեկը՝ Առաքել Մովսիսյանի որդին է

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Քրեական գործից մանրամասներ է հայտնել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը բանակցել է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երևան մայրուղով փորձում են հասնել կառավարության շենքի մոտ՝ արտահայտելու բողոքը։

Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: 

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է կենսաբանական մահ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում