ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանացի պատգամավորը զրկվել է անձեռնմխելիությունից Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Գերմանացի պատգամավորը զրկվել է անձեռնմխելիությունից Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Գերմանիայի Բունդեսթագը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցին զրկել է անձեռնմխելիությունից: Նա մեղադրվում է Ադրբեջանից 20 հազար եվրո կաշառք ստանալու և այդ երկրի շահերը պաշտպանելու համար: Ավելի վաղ նման մեղադրանք էր ներկայացվել Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինթներին, որը 2008-2016 թվականներին Ադրբեջանից ստացել էր 4 միլիոն եվրո:

Կարին Շտրենցի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռևս 2017 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Մասնավորապես, նրա անունը հիշատակվել է Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների 2018 թ. ապրիլին հրապարակված զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական մասնակից, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները իրեն պատկանող և Բաքվի կողմից ֆինանսավորվող ու Ադրբեջանի լոբբինգն իրականացնող Line M-Trade խորհրդատվական կազմակերպությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին:

Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015 թ. եղել է Ադրբեջանի ընտրությունները դիտարկող դիտորդական առաքելության կազմում: Ի հայտ եկած կասկածների պատճառով 2018 թ. սկզբին Շտրենցը չի ընդգրկվել ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում: Կարին Շտրենցը պնդել է, թե ինքը չի իմացել այն մասին, որ Լինթների ընկերության ֆինանսավորումն Ադրբեջանից է: Նա իրեն մեղավոր է համարել միայն նրանում, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինթների դեմ:

«Ավելի վաղ՝ 2019 թ․մարտին, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019 թ․մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազը Կարին Շտրենցին մեղադրում է «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22 հազար եվրո կաշառք ստանալու համար։ ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինթները մեղադրվում է Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով 2008-2016 թթ. մոտ 4 մլն եվրո ստանալու համար, որն այնուհետև պետք է փոխանցեր ԵԽԽՎ այլ անդամների, որոնք սրա դիմաց դրական կարծիքներ են արտահայտել ադրբեջանական կառավարության մասին և նպատակադրված դեմ են արտահայտվել քաղբանտարկյալների ազատ արձակմանը։  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում