Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման հարցեր

Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական
դաշտի վերանայման հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած անվտանգության ապահովման լայն հնարավորությունները և միջազգային փորձը՝ ընդգծելով գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։

Դիտարկվել են հարակից բնակելի ու հասարակական շենքերից սահմանված հեռավորությունների և հողամասի նվազագույն մակերեսների ապահովման ներկայիս պահանջները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ մասնագիտական քննարկումներ են ընթանում քաղաքաշինական գործող նորմերում փոփոխություններ նախատեսելու վերաբերյալ։

Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել քննարկումներ իրավասու կառույցների հետ՝ բարձրաձայնված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում