Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2026 թվականի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Կողմերը քննարկել և համաձայնեցրել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատանքները համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում