ՎՎարդուհի Հարությունյան

Ճապոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար

Ճապոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար

Ճապոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար: Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մինորու Կիհարան հայտարարել է, որ, ենթադրաբար, երկու ռուսական ինքնաթիռ նոյեմբերի 17-ին ներխուժել է Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Օկինոշիմա կղզու օդային տարածք:

Ճապոնական կործանիչներն օդ են բարձրացել՝ օդային տարածքը խախտողներին զգուշացնելու համար։ Կիհարայի խոսքով՝ սկզբում ինքնաթիռները թռել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև՝ Կորեական նեղուցով, այնուհետև անցել Յոնագունի կղզու և Թայվանի միջև, ապա շարժվել դեպի Խաղաղ օվկիանոս։

«Ռուսական ինքնաթիռների կողմից մեր պետական օդային տարածքի խախտումը ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության լուրջ խախտում է, այլև սպառնալիք է մեր անվտանգությանը և բացարձակապես անընդունելի է»,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը:

Ճապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին «վճռական բողոք» է ներկայացրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում