Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրի հետ հարցազրույցում «առաջընթաց» է որակել եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին։
Միևնույն ժամանակ նա նշել է, թե Եվրոպայի մեղքով է, որ բանակցությունները վերադարձել են սկզբնական փուլ։
«Եվրոպացիները տեղյակ են այդ բանակցություններից։ Ուստի այն, որ եվրոպացիները մասնակցում են դրանց, շատ կարևոր է։ Իսկ Ռուսաստանն ընդհանրապես հակված չէր նրան, որ եվրոպացիները մասնակցեին։ Հիմա համաձայնեցին։ Տեսնում եք՝ շարժ կա, և բանակցային գործընթացը դրա վրա է հիմնված»,- ասել է Բելառուսի ղեկավարը։










