«Գուշակիր մեղեդին» միջազգային սիրված նախագիծը կլինի Հանրային հեռուստաընկերության եթերում

«Գուշակիր մեղեդին» միջազգային սիրված նախագիծը կլինի Հանրային հեռուստաընկերության եթերում

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը: Սեպտեմբերից Առաջին ալիքի եթերում կլինի «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:



Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական- քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Նկարահանումներին կմասնակցեն Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամները, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան:

Հաղորդման մասին մանրամասներին կարող եք պարբերաբար ծանոթանալ Հանրային հեռուստաընկերության եւ «Գուշակիր մեղեդին» հաղորդման ֆեյսբուքյան էջերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում