ՆՆարե Ոսկանյան

ՊՆ-ն արձագանքել է նոր տարբերանշանի տարբերակի վերաբերյալ քննարկումներին

ՊՆ-ն արձագանքել է նոր տարբերանշանի տարբերակի վերաբերյալ քննարկումներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է նախարարության տարբերանշանի նոր տարբերակի վերաբերյալ համացանցում տարածվող քննարկումներին:

«Երեկ շատ քննարկվեց այս թեման։ Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ՝ մինչև վերջ կարդալ. սա ՀՀ զինված ուժերի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։ Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք»,- արձագանքում ասել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսելով հանգամանքների մասին` նա շեշտել է, որ սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։ «Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։ Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում