ՌՌոզա Խաչատրյան

Էս դեպքը խայտառակություն է, քսենոֆոբիա. Մանուկյանը՝ ադրբեջանցի տենորի պահվածքի մասին

Էս դեպքը խայտառակություն է, քսենոֆոբիա. Մանուկյանը՝ ադրբեջանցի տենորի պահվածքի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն անդրադարձել է հունվարի 13-ին համացանցում հայտնի դարձած սկանդալին, երբ պարզվեց, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:

«Էս դեպքը խայտառակություն է, քսենոֆոբիա է և անհանդուրժելի բան: Մանավանդ եվրոպական երկրում, մանավանդ մշակութային հարթակում: Մշակույթը և հատկապես դասական երաժշտությունը ուղղված են, որ այդ հարցերը լուծեն»,- ասել է Մանուկյանը:

Արթուր Մանուկյանը նաև նշել է, որ խնդիրը Ադրբեջանում մեթոդաբար տարվող դաստիարակությունն է: Իմքայլական պատգամավորը ուշացած չի համարել Ազգային ժողովի պատգամավորների հղած նամակը Գերմանիայի Բունդեսթագին:

«Գուցե թվա, թե ուշացած էր, բայց չեմ կարծում: Հնարավորինս սեղմ ժամկետում այդ նամակը պատրաստվեց: Ուղղակի պետք է շատ ավելի համոզված լինեինք, քանի որ նամակը գնալու էր Բունդեսթագ»,- ասել է Մանուկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում