Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

Ութ եվրոպական երկրներ պաշտպանել են Պարսից ծոցում եվրոպական առաքելությունը

Ութ եվրոպական երկրներ պաշտպանել են Պարսից ծոցում եվրոպական առաքելությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ութ եվրոպական երկրներ արդեն իսկ աջակցել են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը պաշտպանելու՝        եվրոպական առաքելություն ստեղծելու նախաձեռնությանը:

Ըստ հայտարարության՝ քաղաքական աջակցություն են հայտնել Գերմանիան, Բելգիան, Հունաստանը, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Դանիան, Իտալիան և Ֆրանսիան, որն էլ հենց նախաձեռնության հեղինակն է:  Այն մասին, թե որ պետություններն են պատրաստ իրենց նավերը տարածաշրջան ուղարկել, դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ օրերս նույն նպատակով Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից զուգահեռ կոալիցիա էր ձևավորվել Արաբական թերակղզում, որին միացել էին Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Ալբանիան և Ավստրալիան: Եվ քանի որ ամերիկյան ու բրիտանական նավերն արդեն ուղեկցում են առևտրային նավերին Հորմուզի նեղուցում, ենթադրվում է, որ եթե, այսպես կոչված, այլընտրանքային կոալիցիան սկսի գործել, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև լրացուցիչ լարվածություն է առաջանալու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում