ՎՎարդան Հովսեփյան

Տաթևիկ Ռևազյանը սրճարանում աշխատած գումարը կրկնապատկել է՝ ուղղելով 6-ամյա երեխայի բուժմանը

Տաթևիկ Ռևազյանը սրճարանում աշխատած գումարը կրկնապատկել է՝ ուղղելով 6-ամյա երեխայի բուժմանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սրճարանում բարեգործական նպատակով որպես մատուցողուհի աշխատելու ընթացքում հավաքած գումարը կրկնապատկել է: Տաթևիկ Ռևազյանը Ֆեյսբուքի էջում մանրամասներ է ներկայացրել գումարի հավաքագրումից: 

«Տարիներ շարունակ ես մեծ սիրով ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքներում` ստանալով գերագույն հաճույք իմ աշխատանքից, և առաջարկում եմ բոլորին նույնպես կամավորական գործունեություն ծավալել: Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: «Մենք ենք» հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։ Նաև նշեմ, որ 2019 թվականին լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը մասնակցել է «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճանաչվել «Տաթևիկ» նյութի համար։ Տվյալ մրցույթի շրջանակներում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»:

Տաթևիկ Ռևազյանը հավելյալ 65.000 դրամ է ուղղում Տիգրանի բուժմանը՝ որպես անձնական օժանդակություն: Նա տեղեկացրել է, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնը 3000 ԱՄՆ դոլար: Ներկայումս հաջողվել է հավաքել 700.000 դրամ:

«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել «Մենք ենք» բարեգործական սոցիալական հիմնադրամին: Գումար փոխանցելիս անհրաժեշտ է նշել նպատակը՝ «Գումարի փոխանցում Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»: Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը»,- հավելել է Տաթևիկ Ռևազյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում