Եվրոպական խաղեր

Եվրոպական խաղեր

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն սպորտաձեւերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: Հանրայինը հայ մարզիկների կողքին է եւ հեռուստադիտողներին հնարավորություն կընձեռի հետեւելու նրանց մրցամարտերին ու սատարելու մեր հայրենակիցներին:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:

Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել հետեւյալ օրերին եւ ժամերին.

Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ

Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ

Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ

Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ

Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ

Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո

Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո

Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում