Ոստիկանության բաժիններում ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք են կամավոր հանձնել

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին բաժին եկած Հրազդանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ հրազենն իրենն է։ Այն պահել էր գոմի տանիքում։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 54-ամյա մի բնակիչ հունվարի 16-ին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ ու 130-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է տանը կից շինությունը մաքրելիս։

Հունվարի 16-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ապարանի բաժնում։ Ապարանի մի բնակիչ բաժին է բերել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք իրենն են, պահել էր գոմին կից շինությունում։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում