ՎՎարդան Հովսեփյան

Հաքերային հարձակում՝ Տելեգրամի օգտատերերի վրա

Հաքերային հարձակում՝ Տելեգրամի օգտատերերի վրա

Հյուսիսկորեական Lazarus հաքերային խմբի անդամները մշակել են կրիպտոարժույթի գողության նոր մարտավարություն. թիրախն այս անգամ Տելեգրամն է: Կասպերսկու կիբեռանվտանգության մասնագետները հայտնել են, որ Lazarus-ը կրկին օգտագործում է փոխանակման համար կեղծ ընկերությունները, որոնք ենթադրաբար ներգրավված են գաղտնի գործարքների մեջ՝ օգտատերերին խաբելու համար: Հաքերները ստեղծում են կեղծ կայքեր, որոնք գովազդում են այդ ֆիրմաների ծառայությունները, սակայն այս անգամ հարձակվել են զոհերի վրա Տելեգրամի միջոցով:

Խաբեբաները տարածել են հղումները՝ իրենց իսկ ստեղծած կեղծ կայքերով. դրանց օգնությամբ ներբեռնում են վտանգավոր հավելվածը Windows-ի վրա: Այս ծրագիրը շատ դեպքերում հաքերներին թույլ է տալիս կառավարել սարքը:

Հանցագործներն օգտագործում են բարելավված ծրագիր, որը գործում է օպերատիվ հիշողության վրա  և գործնականում ոչ մի հետք չի թողնում կոշտ սկավառակի վրա: Փորձագետները նշում են, որ օգտագործողի սարքի վրա կա միայն Տելեգրամի հետ կապված թղթապանակում պահված ծրագրային ֆայլ: Հաքերային հարձակման զոհերը եղել են Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Չինաստանի բնակիչները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում