ՆՆարե Ոսկանյան

RyanAir-ի մուտքով կազդարարվի զբոսաշրջային տարվա մեկնարկը. Փաշինյան

RyanAir-ի մուտքով կազդարարվի զբոսաշրջային տարվա մեկնարկը. Փաշինյան

Կառավարության այս տարվա առաջին նիստի ընթացքում վարչապետն ընդգծել է՝ սպասում են, որ տարին զբոսաշրջային առումով ավելի լավ է լինելու, քանի որ կան կոնկրետ ազդակներ: Շուտով սկսվելու են բյուջետային ավիաընկերությունների չվերթերը, մյուս շաբաթ արդեն RyanAir-ն առաջին չվերթը կիրականացնի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային մամուլի հեղինակավոր լրատվամիջոցներն իրենց ընթերցողներին խորհուրդ են տալիս 2020 թվականին Հայաստանը ընտրել որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն: Վարչապետն ընդգծել է, որ  այս ոլորտում շատ անելիքներ կան, մասնավորապես, Հայաստանում սպասարկման որակը բարձրացնելու:

«Պետք է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների և ամեն ինչի մոտավոր գների մասին, առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին»,- նշել է վարչապետը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում