ԱԱրևիկ Աբելյան

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահը Իրանին կոչ է արել վերադառնալ միջուկային գործարքով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը և խուսափել ցանկացած սադրանքից: Մակրոնն այս մասին ասել է ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ նախագահները մտահոգություն են հայտնել իրանցի գեներալի սպանության կապակցությամբ: 

Իսկ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է, որ երկու առաջնորդներն արձանագրել են՝ գեներալ Սուլեյմանիի սպանությունը կարող է լրջորեն սրել իրավիճակը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին  Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով  սպանվել են   «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, նշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին և շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝ Ալ Հաշդ աշ-Շաաբիի ներկայացուցիչներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում