Ուժեղացված ծառայություն հանրապետությունում

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները ստուգողական այցեր են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։ Արտաքին զննության է ենթարկվել մի քանի տասնյակ կասկածելի ավտոմեքենա։ Որոշ տրանսպորտային միջոցներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության դեպքեր։ Հայտնաբերվել ու առգրավվել է գործարանային համարով ատրճանակ, մարիխուանայի նմանվող զանգված, թմրամիջոցի հետքերով կաթուցիչ, դանակ, մահակ և այլն։

Այս քաղաքականության շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ, այդ թվում՝ «Զինանոց» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որը միտված է ապօրինի պահվող զենք-զինամթերքի և սառը զենքերի հայտնաբերմանն ու առգրավմանը։ Միջոցառումն իրականացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ձեռնարկվող միջոցառումներին, բացի տարածքային ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված են նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցները։

Միջոցառումների շրջանակում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, Արարատի, Արտաշատի և Հրազդանի բաժիններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Այսպիսով, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են։

Ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, որ մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, օրինակելի և ուսանելի լինեն ոչ թե «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները, այլ հանրային համակեցության սկզբունքները։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում