ԱԱրևիկ Աբելյան

Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են նոր նախաձեռնություններ

Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են նոր նախաձեռնություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերին:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների և գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների մասին՝ կարևորելով բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում