Հեռուստաֆիլմի յուրաքանչյուր սերիայում ներկայացվում են տարբեր սյուժեներ շտապօգնության աշխատանքի մասին: Իրադարձությունները զարգանում են անսպասելի շրջադարձերով։ Մեկը մյուսից զարմանալի այս պատմությունները բացահայտում են առաջին բժշկական օգնություն ցուցաբերողների աշխատանքի դժվարություններն ու անձնուրաց վարքագիծը: Ֆիլմաշարը հեռուստադիտողներին ներկայացնում է Շտապօգնության կառույցի բարդ աշխատանքը, ինչպես նաեւ աշխատակիցների անձնուրաց աշխատելաոճը:
Ֆիլմաշարը հագեցած է հուզիչ եւ դրամատիկ տեսարաններով, որոնք հեռուստադիտողներին սյուժետային զարգացումների մասնակից կդարձնեն: Ֆիլմում առկա են նաև բազմաթիվ հումորային դրվագներ, որոնք յուրահատուկ դինամիկա են հաղորդում:
2013 թ., «Ավտոգրաֆ Ֆիլմս», Հայաստան
Ժանր՝ դրամա,
Ռեժիսոր՝ Միքայել Դովլաթյան
Դերերում՝ Արմեն Մարգարյան, Անի Ղազարյան, Անետա Հարությունյան, Զարուհի Ներսիսյան, Ֆրունզե Ամիրխանյան
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:55-ին
Կրկն.՝ կեսգիշերն անց










