«Մասնագիտությունը՝ լրագրող». Հյուսիսից հարավ

«Մասնագիտությունը՝ լրագրող». Հյուսիսից հարավ

Հաղորդաշարի նկարահանող խմբի խնդրանքով տուրիստական ավտոբուսի վարորդը համաձայնել է երթեւեկել ու որպես շահագործող գնահատել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը: Հյուսիս-Հարավ միջանցքը հեշտացնելու է Հայաստանի կապը հարևան երկրների հետ ու կրճատելու է դեպի ծով տանող ճանապարհը: Բետոնե ճանապարհը մի քանի տարվա փոխարեն կծառայի մի քանի տասնամյակ: Մենք այցելեցինք մոտակա գյուղեր ու հենց բնակիչներից իմացանք՝ արդյոք մարդիկ նույնպես ոգեւորված են միջանցքի կառուցմամբ: Ինչպես նաև պարզեցինք հողի օտարման գործընթացի  մանրամասները` չի եղել սեփականատեր, որ մնա առանց փոխհատուցման:

Թողարկում, որ հետաքրքիր է շատ ճամփորդողներին ու նրանց, ովքեր Հայաստանը ապագա տրանզիտային երկիր են պատկերացնում` Հյուսիսից  Հարավ:

Հունիսի 2-ին, ժամը 20:20-ին
Կրկ.՝ կեսգիշերն անց, ժամը 02:55-ին
          հունիսի 3-ին, ժամը 13:20-ին 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում