Հայաստանում հիմնադրվել է դոփապարի ֆեդերացիա

Հայաստանում հիմնադրվել է դոփապարի ֆեդերացիա

Իռլանդական և աֆրոամերիկյան պարային ավանդույթների ծնունդ դոփապարի աշխատանքային գործիքները ոտքերն են: Ստեպին կատարելապես տիրապետելու համար ծով համբերություն, ժամանակ և ջանքեր են պետք: Բայց պարից ստացած հաճույքը մոռացության է մատնում բոլոր չարչարանքները: 19-ից 20-րդ դարերում ԱՄՆ- ում լայն տարածում գտած պարը Հայաստանում կարծես թե տանտիրոջ կարգավիճակ է ստանում:

Վերջերս դերասան և պարող Ստեփան Ղամբարյանն իր գործընկեր Բաբիկի հետ հիմնադրել է  ստեպի՝ դոփապարի հայկական ֆեդերացիան: Մոտ ապագայում Ղամբարյանը ծրագրում է ստուդիա բացել: Վստահ է՝ խենթ ու վարակիչ այս պարը շուտով կունենա համակիրների մեծ բանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում