Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է

ԳԳայանե Թամամյան

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ Նարեկ Սարգսյանի հետ կապված գործողությունների մասին նախաքննության ընթացքում կտեղեկացնեն:

«Միայն կարող եմ ասել, որ այս պահին նա քրեակատարողական հիմնարկում է»,- ասել է Արման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ  Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Չեխիայից Հայաստան է տեղափոխվել:

2018 թ. հունիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում