Ընկերությանը պատճառվել է 1 մլն 223 հազար 140 դոլարի վնաս

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թ. հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։

Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի դրությամբ ընկերության դեբիտորական պարտքը կազմել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար։ Պարզվել է, որ լուծարման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ընկերության տնօրենը, լուծարման գործընթացի ժամանակ իմանալով ընկերության դեբիտորական պարտքի մասին, չեն իրացրել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները և ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու նպատակով հայց չեն ներկայացրել դատարան, ինչի հետևանքով 100 տոկոս պետական բաժնեմասով «Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանությունում պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում