Ինչպե՞ս ստեղծվեցին Սարդարապատի հուշահամալիրն ու թանգարանը

Ինչպե՞ս ստեղծվեցին Սարդարապատի հուշահամալիրն ու թանգարանը

Հեռավոր 1960-ականների սկզբին ընկերական հավաքույթներից մեկին Հրաչյա Քոչարը սկսեց խոսել Սարդարապատի հերոսամարտից: Հայոց պատմության ամենավառ էջերից մեկը ասես խամրել էր, թեպետ այդ որոշիչ ճակատամարտից 50 տարի էլ չէր անցել: Հենց այդ երեկույթին էլ Հոկտեմբերյանի այն ժամանակվա շրջկոմի առաջին քարտուղարի մոտ միտք առաջացավ կառուցել ազատամարտի հերոսներին փառաբանող հուշահամալիր: Նրան խորհուրդ են տալիս դիմել Ռաֆայել Իսրայելյանին:

Ալեքսանդր Թամանյանի աշակերտը մեծ հպարտությամբ ընդունեց առաջարկը: Այն ժամանակվա համար սա նույնիսկ մարտահրավեր կարելի էր անվանել: Քանդակագործներ Սամվել Մանասյանի, Արա Հարությունյանի և Արշամ Շահինյանի հետ անցնում են գործի` մի կողմից պետք էր արտահայտել  հայկական հերոսական շունչը, բայց մյուս կողմից էլ զգուշանում էին Մոսկվայի արձագանքից:

Շուրջ 5 տարի տևեց շինարարությունը: Ռաֆայել Իսրայելյանը գծագրերի մի ամբողջ հավաքածու ուներ: Շատ էր ուզում հերոսական թուր վերխոյացնել, բայց սա արդեն չափազանց կլիներ, բավարարվեցին արծիվներով և զանգակներով: Հերոսամարտի հաղթանակի 50-ամյակի օրը պետական այրերի և հազարավոր հյուրերի ներկայությամբ էլ բացեցին հուշահամալիրը: Ասում են՝ նույնիսկ ասֆալտը չէր հասցրել չորանալ:

Ռաֆայել Իսրայելյանը, սակայն, կարծում էր, որ ինչ-որ  բան ամեն դեպքում պակաս է: Անապատի մեջտեղում հուշահամալիրը մի տեսակ ամայության մեջ էր: Ճարտարապետը ձեռնամուխ եղավ թանգարանի կառուցմանը: Այն պետք է ամբողջացներ հերոսամարտի հաղթական շունչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում