Մի կողմ թողնելով անասնաբույժ դառնալու երազանքը՝ Մայա Դուլիթլը եւ նրա հավատարիմ ընկեր Լաքին ուղեւորվում են Հոլիվուդ՝ իրենց բախտը գտնելու։ Այստեղ բախտը ժպտում է Մայային եւ նա դառնում է կենդանիների մասին երեկոյան թոք-շոուի հաղորդավար։ Նրա գործընկեր Մոնակոն, սակայն, շատ արագ հունից հանում է Մայային՝ կենդանիների փրկության իր անհեթեթ ծրագրերով։
Այդժամ իրավիճակը փրկելու են գալիս Լաքին եւ նրա նոր ընկերուհին։
2009 թ., Կանադա, ԱՄՆ
Ռեժիսոր՝ Ալեքս Զամ
Ժանր՝ կատակերգություն
Դերերում՝ Քեյլի Փրեթ, Թեգան Մոս
Մայիսի 29-ին, ժամը 14:40-ին
Կրկն.՝ լուսադեմին, ժամը 07:40-ին










