ՎՎարդան Հովսեփյան

ՌԴ-ն կարևորում է Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը. Կոսաչով

ՌԴ-ն կարևորում է Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը. Կոսաչով

ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները: Այս մասին Կոսաչովը հայտարարել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո:

«ՌԴ-ն հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնաբովանդակ հայտարարություն կանի` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- նշել է Կոսաչովը:

Կոսաչովն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նման բովանդակությամբ փոխադարձ հայտարարություն չի արվել, քանի որ դա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում