ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը՝ Վրաստանի պարտատերերի շարքում

Հայաստանը՝ Վրաստանի պարտատերերի շարքում

Վրաստանի պետական պարտքի վերաբերյալ նյութեր է հրապարակել Business Georgia-ն: Այն կազմում է 5,4 միլիարդ դոլար:

Երկրի խոշորագույն պարտատերերն են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 մլն դոլար) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (910 մլն դոլար):

Վրաստանի ամենամեծ վարկատու երկրներն են Գերմանիան (322 մլն դոլար), Ֆրանսիան (238 մլն դոլար), Ճապոնիան (219 մլն դոլար), Ռուսաստանը (54 մլն դոլար):

Հրապարակման համաձայն՝ Հայաստանը Վրաստանի վարկատու երկրների շարքում է: Թբիլիսիի պարտքը Երևանին կազմում է 22,384 միլիոն լարի (7,7 մլն դոլար):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում