ՆՆարե Ոսկանյան

Արցախում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Արցախում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Այսօր Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նվազագույն ամսական աշխատավարձի մասին, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Պատգամավորները նախարարին են առաջադրել նվազագույն աշխատավարձի հաշվարկման չափորոշիչներին, աշխատանքի գնահատման արդյունքում տրվող հավելավճարներին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում