ՆՆարե Ոսկանյան

Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլի պատասխանը Էրդողանին

Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլի պատասխանը Էրդողանին

Թուրք մտավորականները վրդովված են նախագահ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքից՝ ուղղված Միացյալ Նահանգների դեմ՝ ԱՄՆ-ի հնդկացիների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը ռուսական 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ում հնդկացիների ոչնչացման հետ համեմատելը ամոթ է:

«Ի տարբերություն Անկարայի, որը ժխտում է է ցեղասպանության փաստը, Սպիտակ տունը հրապարակայնորեն բարձրացրել է  բնիկների բնաջնջման հարցը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել»,- նշել է քաղաքագետը:

Բացի այդ, Օզգյուլի խոսքով՝ ԱՄՆ-ում չկա հնդկացիների մեծ համայնք, որը կարող էր պարբերաբար բարձրացնել այդ հարցը: Ի տարբերություն, հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է՝ Հայաստանում ապրում է ավելի քան 3 մլն մարդ, իսկ ամբողջ աշխարհում սփռված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 մլն ներկայացուցիչներ:

«Հետևաբար, սա Թուրքիայի պատմության մեջ ամենախայտառակ գործողություններից մեկն է»,- ասել է Օզգյուլը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում