ԳԳևորգ Թոսունյան

Հայրապետյանի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե. հարուցվել է քրեական գործ

Հայրապետյանի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Այս տեղեկությունը «Լուրեր»-ին փոխանցել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Այլ մանրամասներ չի հայտնել: ՔԿ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը հաստատել է, որ գործը ՔԿ-ում է: «Մենք այն ստացել ենք և ընդունել ենք վարույթ»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), ինչպես նաև 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

«Լուրեր»-ը զրուցել է նաև «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ, որը հաստատել է հիշյալ տեղեկությունը: Կապ հաստատեցինք նաև Ռուբեն Հայրապետյանի հետ, որն ասաց՝ լրագրողներին հարցազրույց չի տալիս, և անջատեց հեռախոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում