Հաղորդաշարի խնդրանքով Լեզվի պետական տեսչությունը առանձնացրել է հայկական փոփ երաժշտության այն ստեղծագործությունները, որոնցում սխալ արտահայտություններ, ոչ ճիշտ շեշտադրություն ու անիմաստ ձեւակերպումներ կան: Ինչի՞ մասին են երգում Լիլիթ Հովհաննիսյանը, Վաչե Ամարյանը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանն ու հայկական փոփի մյուս ներկայացուցիչները: Արամեի նոր երգը, որի միայն վերնագիրը շարժել է հայոց լեզվի մասնագետների հետաքրքրությունը: Նկարահանող խումբը հանդիպեց «Պաչի պուչի»-ի հեղինակի հետ:
Առանց ֆոնոգրամայի (հնչյունագրի) բեմ չբարձրացող արտիստներ. հայ երգիչներից ովքե՞ր են հայտնվել պլյուսով երգելու սկանդալի էպիկենտրոնում: Ինչո՞ւ Քանյե Ուեսթի երեւանյան համերգից հետո Գրիգոր Կյոկչյանը որոշեց ռիսկի գնալ ու կենդանի երգել:
Լրագրողները ուսումնասիրել են նաեւ փոփ տեղական ինդուստրիան ու գտել իմաստ չպարունակող տեքստերով երգերը:
Մայիսի 26-ին, ժամը 20:20-ին
Կրկ.՝ կեսգիշերն անց, ժամը 03:15-ին
մայիսի 27-ին, ժամը 13:20-ին










