ԳԳոհար Սիմոնյան

Գազայում զորահանդես է կազմակերպվել՝ ի պատիվ ՀԱՄԱՍ-ի 32-ամյակի

Գազայում զորահանդես է կազմակերպվել՝ ի պատիվ ՀԱՄԱՍ-ի 32-ամյակի

Դեկտեմբերի 13-ին պաղեստինյան Գազայի հատվածում զորահանդես է կազմակերպվել՝ ի պատիվ ՀԱՄԱՍ-ի («Իսլամական դիմադրության շարժում»), հիմնադրման 32-ամյակի: Այս մասին հաղորդում է Safa գործակալությունը:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Ֆաթհի Համադը հանդիսավոր արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում ընդգծել է ՀԱՄԱՍ-ի դերակատարումը սիոնիստական ռեժիմին ցույց տրվող դիմադրության համատեքստում և կարևորել է այս պահին իսրայելական բանտերում պահվող եղբայրների ազատ արձակումը:

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը հիմնադրվել է 1987-ի դեկտեմբերին՝  Եգիպտոսի «Մահմեդական եղբայրների» ակտիվ աջակցությամբ: Առաջին հիմնադիր ժողովում կազմակերպությունը ստեղծելու մասին որոշումը կայացրել են շեյխ Ահմադ Յասինը (Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2004-ի արտին), նրա օգնականը՝ դոկտոր Աբդ ալ-Ազիզ Ռանտիսին (Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2004 թվականի ապրիլին), Շեյխ Սալահ Շխադեն (Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2002 թվականի հուլիսին),  Մուհամմադ Հասան Շաման (մահացել է 2011-ի հունիսին), դոկտոր Իբրահիմ ալ-Յազուրին, Իսա ալ-Նաշարը և Աբդ ալ-Ֆաթթա Դուքան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում