Հրավառություն կազմակերպելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները

ՎՎարդան Հովսեփյան

Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։ Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը  ներկայացրել է որոշ նկատառումներ։

Նախ՝ տարբեր տեսակի հրագործական առարկաները վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Դեպքեր են եղել, որ դրանց սխալ օգտագործման հետևանքով այրվածքներ ու վնասվածքներ են ստացել ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ։ Սխալ իրականացված հրավառության հետևանքով տուժել են նաև շենքի բնակիչներ, վնասվել են մեքենաներ և այլն։

Հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պետք է պահպանել անվտանգության կանոնները, թույլ չտալ անչափահասներին հրավառություն իրականացնել։ Հարկ է նշել, որ հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներից մեկը լռությունը խախտելն է։ Այն որպես զանցանք ներառված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամերին՝ ժամը 23-ից 7-ը։ Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար։

Ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունն այս հարցում։ Եթե ականատես եք լինում նման անօրինական արարքների, խնդրում ենք անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Բոլոր օրինախախտները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում