Մի ֆոտոյի պատմություն. Հիտլերի անձնական լուսանկարիչը

Մի ֆոտոյի պատմություն. Հիտլերի անձնական լուսանկարիչը

Հյուգո Եգերը Հիտլերի անձնական լուսանկարիչների թիմից էր: Գերմանացի ֆոտոլրագրողների շրջանում նա առաջինն  էր, որի հավերժացրած ակնթարթները ոչ թե սեւ-սպիտակ էին, այլ գունավոր: Նա ձեռքի մեկ հպումով անմահացրել է Գերմանիայի առաջին դեմքերին, պաշտոնական հանդիպումներն  ու նրանց առօրյան:

1945-ին Հյուգո Եգերն ամերիկյան զինվորների հետ դեմ առ դեմ էր մնացել Մյունխենի փոքրիկ քաղաքում: Լուսանկարիչը գիտեր, որ եթե զինվորներն իր մոտ գտնեն գերմանական պաշտոնյաների լուսանկարները եւ բացահայտեն նրա անձնական կապը Հիտլերի հետ, մահվան կդատապարտեն: Ի ուրախություն լուսանկարչի, առաջին որոնմանը զինվորները դրանք չգտան: Ապահովության համար լուսանկարիչը ֆոտոն դրել է երկաթե տարաների մեջ և թաղել քաղաքի տարբեր հատվածներում: Եվ միայն մեկ տասնամյակ հետո՝ 1955-ին, նա կարողացավ իր գանձերը հանել և այս անգամ էլ 10 –ը տարով ի պահ դնել շվեյցարական բանկերում: Արդեն 1970-ին լուսանկարների այդ հավաքածուն վաճառեց «Լայֆ» ամսագրին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում