Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվել է, թե սպորտային վաշտում կա՞ ընտրության մեխանիզմ, ի՞նչ սկզբունքով են ընտրվելու սպորտի վարպետը կամ խոստումնալից սպորտսմենը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ կանոնադրությունը արդեն մշակվում է, սակայն այն կշրջանառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:










