ՎՎարդան Հովսեփյան

Աջակցություն 600 ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու համար

Աջակցություն 600 ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու համար

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության շրջանակներում տարեսկզբին նախատեսված 50  ծրագրերը հաջողությամբ իրականացվելուց հետո Զբաղվածության պետական գործակալությունը լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ ևս 30 ծրագիր իրականացնելու համար:

Բացի այդ, հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, մարզերում լրացուցիչ միջոցներ են հատկացվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու միջոցով կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով:

Ծրագրի շրջանակում կենտրոնները սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներից ուղղորդված քաղաքացիներին աջակցում են անասնապահությամբ զբաղվելու գործարար ծրագրի կազմման, անասունի ձեռքբերման հարցերում:

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է անասունի և անասնակերի արժեքը, անասնաբույժի ծառայությունը, բացի այդ քաղաքացիներին ամսական նվազագույն աշխատավարձի 50 %-ի չափով գումար է տրվում անասնապահությամբ զբաղվելու նպատակով: Ծրագրի առավելագույն արժեքը 1 մլն դրամ է, ծրագրի տևողությունը՝ 2 տարի: Դեկտեմբերի 10-ի դրությամբ իրականացվել է շուրջ 600 ծրագիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում