ԳԳոհար Սիմոնյան

Պուտինն ինձնից շատ տարբեր է. Զելենսկի

Պուտինն ինձնից շատ տարբեր է. Զելենսկի

«Նորմանդական քառյակի» ձևաչափով փարիզյան հանդիպումից հետո  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված տպավորություններով:

Ըստ СТРАНА պարբերականի՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի հոգեկան կերտվածքի առանձնահատկությունները շատ տարբեր են իրենից, քանի որ Պուտինը բոլորովին «այլ բիոմեխանիկա ունի»:

«Բանակցելը դժվար էր, բայց պահեր եղան, երբ նաև պայմանավորվեցինք: Նա յուրաքանչյուր հարց առանձին մասերի է բաժանում: Ամեն բառ դիտարկել ենք: Սա բարդ է: Ես այլ մարդ եմ. մեկ-երկու՝ և համաձայնեցված է, իսկ նա այլ բիոմեխանիկա ունի»,- բացատրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ սկզբում 20 րոպե է հատկացվել Պուտինի հետ առանձնազրույցի համար, բայց հանդիպումը մեկ ժամ է տևել:

«Սկզբում բոլորը միասին էին զրուցում, հետո երկուսով էինք: Ինչ-որ բաներ էլ եղան: Կատակում եմ: Ընդհանուր եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել»,- ավելացրել է Զելենսկին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում