ՆՆարե Ոսկանյան

2020-ին WhatsApp-ից չեն օգտվի միլիոնավոր օգտատերեր

2020-ին WhatsApp-ից չեն օգտվի միլիոնավոր օգտատերեր

2019-ի դեկտեմբերի 31-ից  հետո Whats App  մեսենջերը  կդադարեցնի աշխատանքը Windows Phone-ում: Իսկ փետրվարից այլևս չի գործի նաև Android-ի մինչև 2.3.7 տարբերակներում և մինչև iOS 8 օպերացիոն համակարգերով աշխատող iPhone-ներում: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

Լայն տարածում ունեցող ծառայությունն աստիճանաբար դադարեցնում է գործակցությունն այն հարթակների հետ, որոնք տեխնիկական հնարավորություն չեն տալիս WhatsApp -ի ընդլայնման համար,- գրում է «Կոմերսանտը»:

Facebook-ին պատկանող հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն առաջիկայում ևս կգործակցի այն սարքերի հետ, որոնք աշխատում են Android 4.0.3 և հաջորդ տարբերակներով, iOS 9-ը և ավելի նոր տարբերակներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում