ՎՎարդան Հովսեփյան

Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետ

Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, Origami World տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:

Քաղաքապետ Մարությանը նախ շնորհավորել է Տակեո Կանադեին ՀՀ վարչապետի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանանալու առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել մեծ գիտնականին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները: Խոսելով արդեն իսկ իրականացված ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ 2019 թ. ապրիլից քաղաքապետարանը գործարկել է mankapartez.yerevan.am. կայքը, որը հնարավորություն է տվել ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխաներին Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: Բացի դրանից՝ activecitizen.am կայքով էլ քաղաքացիները կարող են ներկայացնել սեփական առաջարկները: Հաղթող նախագծերը կյանքի կկոչվեն համայնքի ուժերով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է, և քաղաքի զարգացման մեր տեսլականն առանձնանում է նաև տարբեր ոլորտներում այդ տեխնոլոգիաների կիրառմամբ: Դաշտը բավականին մեծ է, և մենք պետք է արագ տեմպերով բացերը լրացնելով գնանք առաջ»,- նշել է քաղաքապետը:

Տակեո Կանադեն նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու առումով Հայաստանում իսկապես մեծ ներուժ կա:

«Պարոն քաղաքապետ, Ձեր ներկայացրած ոլորտներում շատ առաջադեմ լուծումներ եք առաջարկել, ինչն իսկապես ողջունելի է: Առանձնակի կարևորում եմ նաև քաղաքացիների գաղափարները վերցնելն ու կյանքի կոչելը: Դա ոգևորող նախաձեռնություն է»,- նշել է Տակեո Կանադեն:

Որպես խելացի քաղաքի հայեցակարգ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է նաև Երևանի նոր երթուղային ցանցի գործարկումը, որը կարևոր նշանակություն կունենա քաղաքի երթևեկության կանոնակարգման գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում