ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին, ինչի հետևանքով երկրի շրջանների բնակչության կեսը մնացել է առանց էլեկտրականության, Կիևի մարզի մի քանի շրջանում վթարային հոսանքազրկումներ են։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Նեկրասովը նշել է, որ հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Ժիտոմիրի, Կիևի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի, Խարկովի և այլ մարզերի որոշ բաժանորդներ ևս մնացել են առանց էլեկտրականության:

Ուկրաինայի շրջանների մեծ մասում գործում է էլեկտրաէներգիայի անջատումների ժամային գրաֆիկ, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի արտադրության սահմանափակման ժամանակացույց:

Էլեկտրամատակարարման հետ կապված վատթարագույն իրավիճակը նկատվում է Կիևի, Օդեսայի և Դնեպրի մարզերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում