Բնակարանային գողությունները համեմատաբար նվազել են: Ոստիկանության գնահատմամբ՝ դրան նպաստել է մի քանի հանցախմբերի բացահայտումը: Այդուհանդերձ՝ դեպքեր դեռ արձանագրվում են, և բացահայտումն էլ, եթե տաք հետքով չի արվում, շատ բարդ է: Ուստի իրավապահները հորդորում են տան դռներին ամուր, հուսալի փականներ տեղադրել, երկար ժամանակով բացակայելիս էլ՝ բնակարանն առանց հսկողության չթողնել:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:













