Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվեց։ Պարզվեց, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։

Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդն ընդունեց արարքը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում