ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո ժամանել են Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
Այս առիթով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շատ բան կախված կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունից: Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե ամերիկյան կողմը ինչ մոտեցում կցուցաբերի Մոսկվայի նկատմամբ: Զելենսկին հավելել է՝ Վաշինգտոնի համար կարևոր է արդյունքներ ունենալ արդեն այս տարի, Ուկրաինան նույնպես դա է ցանկանում:
Նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների գլխավոր շոշափելի արդյունքը ռազմագերիների խոշոր փոխանակումն է: Կողմերը նաև հայտնել են քննարկումներում առաջընթացի մասին՝ նշելով, որ խաղաղության համաձայնությունը կարող է մոտ լինել:










