Համայնքային ոստիկանների և պարեկների միջոցառումների արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել

Համայնքային ոստիկանների և պարեկների միջոցառումների արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտունի քաղաքի 18-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նոյեմբերի 12-ին երիտասարդը հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի նշած վայրում՝ Կամոյի փողոցում գտնվող չգործող խանութում, համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԻԺ-18» տեսակի մեկփողանի ողորկափող հրացան։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։

ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Երասխ ճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի մոտ։

Պարեկներն ու Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, հակատանկային նռնակ և 156 փամփուշտ։

Ոստիկանությունը վերստին հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:

«Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում