ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է Բահրեյնում ամերիկյան ռադարին հարվածելու մասին ԻՀՊԿ հայտարարությունը

ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է Բահրեյնում ամերիկյան ռադարին հարվածելու մասին ԻՀՊԿ հայտարարությունը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Բահրեյնում ամերիկյան ռադարին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը: Նշվում է, որ Իրանը Բահրեյնի ուղղությամբ երկու հարվածային ԱԹՍ է ուղարկել, սակայն երկուսն էլ որսացել և ոչնչացրել են ամերիկացի զինվորականները: Կենտրոնական հրամանատարությունից ընդգծել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի հասցվել:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին, հավելել՝ հարձակումը եղել է ի պատասխան Իրանի հարավում գտնվող Սիրիկի շրջանում հեռահաղորդակցության աշտարակի ուղղությամբ ավիահարվածին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում