ԱԱրևիկ Աբելյան

ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

ԵԱՀԿ նախարարական 26-րդ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել են պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների և շփումների կարևորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման և խնդիրների վերհանման գործում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները և գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին: 

Զրուցակիցները կարևորել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրել է Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում